Worship Songs for Aug. 30 (Outdoor Service)
Յիսուսի Հետ Ամէն Տեղ
- Ամէն տեղ կ’երթամ ես Տէր Յիսուսի հետ,
Ամէն տեղ կ’ապահովէ զիս Նա յաւէտ,
Առանց Իրեն ոչ մէկ տեղ կ’ըլլամ ուրախ,
Ամէն տեղ Յիսուսի հետ կ’երթամ անվախ:
Ամէն տեղ, ամէն տեղ,
Անվախ Անվրդող,
Ամէն տեղ Փրկչիս հետ կ’երթամ ապահով:
- Երբ Տէրոջս հետ եմ՝ մէկու ես չեմ կարօտ,
Բարեկամք երբ զիս լըքեն, Յիսուս է մօտ,
Թէ բաժինս ըլլայ վայր մը տառապանոց,
Յիսուսով այնտեղն իսկ կ’ըլլայ տուն փառաց:
Ամէն տեղ, ամէն տեղ,
Անվախ Անվրդող,
Ամէն տեղ Փրկչիս հետ կ’երթամ ապահով:
- Ամէն տեղ ես Տէրոջմով ննջել կրնամ,
Թէ ըլլայ որ հոս աչքերս ալ չը բանամ,
Բայց Տէրոջ փողին ձայնէն երբ արթննամ,
Յիսւոսի պայծառ դէմքէն պիտ’ կըշտանամ:
Ամէն տեղ, ամէն տեղ,
Անվախ Անվրդող,
Ամէն տեղ Փրկչիս հետ կ’երթամ ապահով:
Ես Սիրում Եմ Յիսուսին
- Ես սիրում եմ Յիսուսին, իմ կեանքի լոյս տւողին-
Իմ ճամբի լոյս սխռողին, իմ մեղքերը քաւողին: (2)
Ես սիրում եմ Յիսուսին, ես սիրում եմ Յիսուսին,
Ես սիրում եմ Յիսուսին, իմ Փրկարարին: (2)
- Ես սիրում եմ Յիսուսին, իմ մեղքերը մաքրողին,
Իմ աչքերը բացողին, իմ սրտում սէր լցնողին: (2)
Ես սիրում եմ Յիսուսին, ես սիրում եմ Յիսուսին,
Ես սիրում եմ Յիսուսին, իմ Փրկարարին: (2)
- Ես սիրում եմ Յիսուսին, ինձ խաւարից հանողշին,
Ինձ հաւատք պարգեւողին, ինձ դժոխքից փրկողին: (2)
Ես սիրում եմ Յիսուսին, ես սիրում եմ Յիսուսին,
Ես սիրում եմ Յիսուսին, իմ Փրկարարին: (2)
Եկէք Տերոջը Գովենք
- Եկէք Տերը գովերնք, ու Նրան փառաբանենք,
Յիսուսի անունը մեր Յայ ազգին վկաեընք,
Եկէք Տէրը գովենք, ու Նրան միշտ մեծարենք,
Յիսուսի գործերը բոլոր ազգերին պատմենք:
Ոհ ինչ հիանլի Տէր ունենք մենք, որ կարող է մեզ փրկել ու ազատել: (2)
- Եկեք մեր գործերով Նրան օրհնենք ու գովերնք,
Մեր ամբողջ կեանքով Տէր Յիսուսին փառք բերենք,
Եկէք միասնաբար Սուրբ Յոգովն աղօթենք,
Յիսուսի գալստեան սպասենք ու պատրաստուենք:
Ոհ ինչ հիանլի Տէր ունենք մենք, որ կարող է մեզ փրկել ու ազատել: (2)
- Ահա Նա գալիս է, մեր աչքերը վեր պահենք,
Յիսուսի հետ մէկ տեղ երկնային փառքը մտնենք,
Քանզի Նա է միայն արժանի առնելու փառք,
Եւ պատիւ, զօրութիւն հիմա մինչեւ յաւիտեան:
Ոհ ինչ հիանլի Տէր ունենք մենք, որ կարող է մեզ փրկել ու ազատել: (2)
Յիսուսն է Կեանքը ու Ճանապարհը
- Յիսուսն է կեանքը ու ճանապարհը, էլ ուրիշ կեանք չկայ աշխարհում,
Յսուսի շնորհքով փրկութիւն ստացանք, դե’հ եկէք փառաբանենք Նրան,
Ալէլուիա, Ալէլուիա, փառք Քեզ, որ մեզ կեանք ես պարգեւել: (2)
- Դու կեանքի աղբիւր, Դու լոյսի աղբիւր, Դու սիրոյ աղբիւր ես իմ Յիսուս,
Դու փառաւոր ես, Դու Թագաւոր ես, փառք Քեզ, որ մեզ կեանք ես պարգեւել: (2)
Ալէլուիա, Ալէլուիա, փառք Քեզ, որ մեզ կեանք ես պարգեւել: (2)
Օրհնեցէ’ք Տէրը, Ո’վ Բոլոր Ազգեր
Օրհնեցէ’ք Տէրը, ո’վ բոլոր ազգեր:
Գովեցէ’ք Տէրը, ո’վ բոլոր ժողովուրդներ:
Օրհնեցէ’ք Տէրը, ո’վ բոլոր ազգեր:
Օրհնեցէ’ք գովեցէ’ք Տէրը:
Մեծ է անոր ողորմութիւնը,
յաւիտեան է ճըշմարտութիւնը:
Մեծ է անոր ողորմութիւնը,
Մեծ է, յաւիտեան է: