Worship Songs for Sept. 27 (Outdoor Service)

Եւ Ալ Աւելի

Տէրոջ կը վստահի՞ս կեանքիդ մէջ բոլոր
Ան կըլլա՞յ թանկագին քեզի ամէն օր,
Իրեն աշակե՞րտնես եւ իր խօսքով լի,
Սուրբ Հոգին կուտայ քեզ եւ ալ աւելի:

 

Եւ ալ աւելի, եւ ալ աւելի
Որ կեանք ունենաս դուն եւ ալ աւելի,
Եւ ալ աւելի Եւ ալ աւելի
Որ կեանք ունենանս դուն եւ ալ աւելի:

 

Անհուն սիրոյն համար փառք տանք Գառնուկին,
Որ եկաւ այս աշխարհ տունէն երկնային,
Սուրբերն թող երգեն փառք Անոր մեծ անուան,
Որ արեամբն իր կնքեց գործն մեր փրկութեան:

 

Եւ ալ աւելի, եւ ալ աւելի
Որ կեանք ունենաս դուն եւ ալ աւելի,
Եւ ալ աւելի Եւ ալ աւելի
Որ կեանք ունենանս դուն եւ ալ աւելի:

 

Եկ Իրեն հաւատքով, շուտ հրաւէրն լըսէ,
Յանձնէ ինքզինքդ Անոր, զի Իր կամքն այս է,
Գընա, քեզ կընդունի Փրկիչ պաշտելի,
Կը թափէ օրհնութիւն եւ ալ աւելի,

 

Եւ ալ աւելի, եւ ալ աւելի
Որ կեանք ունենաս դուն եւ ալ աւելի,
Եւ ալ աւելի Եւ ալ աւելի
Որ կեանք ունենանս դուն եւ ալ աւելի:


Ահա Մենք Ուրախ Երգերով

Ահա մենք ուրախ երգերով
Հիսուս Քեզ ենք գովում,
Քո անունը միշտ հիշելով,
Ցնծում ուրախանում (2)։

Մարդիկ դուք էլ մեզ միացեք
Էմմանուէլին երգենք,
Նրա անունը հիշելով
Ասծով ուրախ լինենք։(2)

Մեր սրտերը միշտ ցնծում են
Հիսուսի անունով,
Սուրբ Հոգու օրհնության ներքո,
Պաշտում ենք երգերով։(2)

Մարդիկ դուք էլ մեզ միացեք
Էմմանուէլին երգենք,
Նրա անունը հիշելով
Ասծով ուրախ լինենք։(2)

Պիտի երգենք մենք շարունակ,
Հայր Աստծո առջեւ
Ունենք մենք մի մեծ նպատակ,
Աստծո որդուն պաշտենք(2)։

Մարդիկ դուք էլ մեզ միացեք
Էմմանուէլին երգենք,
Նրա անունը հիշելով
Ասծով ուրախ լինենք։(2)


Հոգուդ կրակով իջիր հիմա

Հոգուդ կրակով իջիր հիմա,
Տիրիր իմ հոգուն Տեր Եհովա,
Հիսուսի սիրով շարժիր հոգիս,
Իր սերը միայն բերկրանք սրտիս։

Դու կյանքի աղբյուր
հանգիստ հոգուս,
Դու սեր անսահման արեւ ու լույս։
(Հոսում է արցունք իմ աչքերից լսիր աղոթքս սրտիս խորքից։(2)

Ամեն չարիքից ինձ ազատիր,
Սուրբ Հոգուդ լույսով
Առաջնորդիր։
Հոգուս աչքերը լուսավորիր,
Խորհուրդը խոսքիդ ինձ հայտնիր։

Դու կյանքի աղբյուր
հանգիստ հոգուս,
Դու սեր անսահման արեւ ու լույս։
(Հոսում է արցունք իմ աչքերից լսիր աղոթքս սրտիս խորքից։(2)

Հոգին ու հարսը Քեզ են կանչում
Տեր շուտ արի, Քեզ ենք սպասում։
Փառքիդ ցոլքերը թող երեւան,
Մեր սրտերը Քո սիրով թող ցնծան։

Դու կյանքի աղբյուր
հանգիստ հոգուս,
Դու սեր անսահման արեւ ու լույս։
(Հոսում է արցունք իմ աչքերից լսիր աղոթքս սրտիս խորքից։(2)


ԵՐԳԵՑԷ՛Ք ՏԷՐՈՋ

Երգեցէ՛ք Տէրոջ
Նոր երգ մը օրհնութեան -3x
Երգեցէ՛ք ՏԷրոջ,
Երգեցէ՛ք Տէրոջ:

Յիսուս է մեր Տէրն,
Ամէն, ալէլուիա -3x
Յիսուս է մեր Տէրն,
Յիսուս է մեր Տէրն:

Յիսուս կը կանչէ.
«Եկուր իմ ետեւէս:» -3x
Յիսուս կը կանչէ,
Յիսուս կը կանչէ:

Գործէ՛ դաշտիս մէջ,
Արածէ՛ գառներս -3x
Գործէ՛ դաշտիս մէջ,
Գործէ՛ դաշտիս մէջ:


Բարձրացնենք մեր ձեռքերը

Բարձրացնենք մեր ձեռքերը
դեպի վերը,
Եւ սրտանց դավանենք
Հիսուսն է Տերը.
Որովհետեւ արժան է Նա փառքի
Եւ երկրպագության։(2)

Դավանենք դավանենք Հիսուսն է Տերը դավանենք
Դավանենք Հիսուսին,
Ծնցացեք, ցնծացեք Ով Սուրբեր,
Ցնծացեք դուք հավիտանապես։(2)

Եթե ձեզ հարցնեն թե ով է Տերը
Համարձակ դավանեք Հիսուսն է Տերը
Որովհետեւ արժան է Նա փառքի եւ երկրպագության։(2)

Դավանենք դավանենք Հիսուսն է Տերը դավանենք
Դավանենք Հիսուսին,
Ծնցացեք, ցնծացեք Ով Սուրբեր,
Ցնծացեք դուք հավիտանապես։(2)