«Շողակաթ» Շաբաթօրեայ Հայկական Վարժարանի Տարեշրջանի Աւարտը
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ Անցեալ տարի, Օգոստոսի 24ին, Գլենդելի Հայ Աւետարանական Եղբայրների եկեղեցում, յատուկ հանդիսութեամբ կատարուեց «Շողակաթ» շաբաթօրեայ հայկական մի նոր վարժարանի հիմնարկէքը։ Զարմանալի էր երեւոյթը. իրենց փակումը «աւետող» մի շարք սփիւռքեան խոշոր հայկական դպրոցների կողքին, մի քանի նուիրեալներ համարձակուել էին հոսանքի ուղղութիւնը փոխել եւ եկեղեցուն կից, շատ փոքրիկ խմբով, հիմնում էին հայոց լեզուի ուսուցման […]